Համայնքներ

ԴՊՐՈՑ, ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, ՋՈՒՐ, ԳԱԶ ՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ԽԱՆՈՒԹ ՉԿԱ ԿՈՂԲԱՎԱՆՈՒՄ

23 ապրիլ, 2013

  • Нравится

Արմավիրի մարզի Կողբավան համայնքի խնդիրների շարքը սկսվում և չի վերջանում: Գյուղում խմելու ջուր, գազ, դպրոց, մանկապարտեզ և նույնիսկ մթերային խանութ չկա: Միայն խմելու ջրի հարցն է գյուղապետարանը կարողացել մասամբ լուծել:
Յուրաքանչյուր տնտեսությանը շաբաթական 200 լիտր անվճար ջուր է բաժանում գյուղապետարանը: Ջրի հետ կապված մյուս կարիքները հոգալու համար գյուղացիները գյուղով անցնող մայր ջրանցքից են օգտվում: