Համայնքներ Պատահարներ Ջանֆիդա

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՋԱՆՖԻԴԱ ԳՅՈՒՂՈՒՄ

22 մայիս, 2013

  • Нравится

Այսօր ժամը 14:07-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի բնակիչ, 60-ամյա Միշա Մուրադյանը պատահմամբ ընկել է գյուղի հարևանությամբ արագահոս ոռոգման ջրանցքը: Պատահարն առաջինը տեսել է Մուրադյանի մայրը և բղավելով օգնություն խնդրել: Բղավոցին արձագանքել է նույն գյուղի բնակիչներից մեկը: Վերջինս, տեսնելով ջրում պարբերաբար երևացող Միշա Մուրադյանին, փորձել է դուրս բերել, սակայն չի հաջողվել: Նրա կարծիքով նա արդեն խեղդամահ էր եղել:
Մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները Միշա Մուրադյանի դին հայտնաբերեցին դեպքի վայրից երկու կիլոմետր հեռավորության վրա:
Այս պահին տեղում աշխատում են Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները: