Տնտեսություն

ԴԱՀԿ ՆՈՐ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ՄՅԱՍՆԻԿՅԱՆՈՒՄ

14 մարտ, 2013

  • Нравится

ԴԱՀԿ ծառայությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկն էլ ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումն է, ինչը իրականացվում է: Այսօր Մյասնիկյան համայնքում բացվեց ԴԱՀԿ Բաղրամյանի բաժանմունքի վարչական շենքը: Շենքն ունի բոլոր պայմանները դատական ակտերի կատարումը լիարժեք իրականացնելու համար, ապահոված է հարմարավետ աշխատասենյակներով, ստեղծված են բոլոր հնարավորությունները քաղաքացիներին արագ և որակյալ սպասարկելու համար: Բաղրամյանի բաժանմունքի նոր վարչական շենքը վերազինված է նաև համակարգչային տեխնիկայով: Բաժանմունքը կսպասարկի 23 գյուղական համայնքների բնակիչների: Նշենք, որ 2011թվ-ին ԴԱՀԿ Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է 6702 կատարողական վարույթ՝ 3 181 555 104 դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է 711 512 208 դրամ: 2012 թվ-ին հարուցվել է 7116 կատարողական վարույթ՝ 3 044 839 059 բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել 917 996 607 դրամ: