Դալարիկ Համայնքներ

Դալարիկում շուրջօրյա ջրամատակարարում կա, սակայն շարունակում են ջուրը գնել ցիստեռներից

3 փետրվար, 2016

  • Нравится

Դալարիկի գյուղապետ Պարգև Սաղաթելյանը, ով արդեն 17 տարի է համայնքի ղեկավարի պաշտոնում է, գյուղի զարգացմանն ուղղված քառամյա ծրագիր չունի, բայց Դալարիկի խնդիրների մասին ասում է մեկ առ մեկ գիտի, որոնք ըստ հերթականության և հնարավորության փորձում է լուծել: Ասում է գյուղի ամենամեծ խնդիրը խմելու ջուրն էր, հիմա Դալարիկում 24 ժամ ջուր կա, բայց ինչո՞ւ են դալարիկցիները շարունակում ջուրը ցիստեռից գնել, գյուղապետը չգիտի: