Տնտեսություն

ԳՈՄԵԼԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

19 մարտ, 2013

  • Нравится

Մարտի 19-ին Արմավիրի մարզ էր այցելել Բելառուսիայի հանրապետության Գոմելի մարզային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պրիշտուկի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին ընդունեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Կողմերը նախ ողջունեցին միմյանց, ապա հաջորդաբար Արմավիրի մարզպետը, պատվիրակության ղեկավարը ներկայացրեցին Արմավիրի և Գոմելի մարզերի աշխարհագրական դիրքը, առանձնահատկությունները, հիմնական զբաղմունքն ու արտադրության ծավալները: Գոմելի մարզային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Պրիշտուկի խոսքով Գոմելի մարզը երկրում արդյունաբերական մեծ հնարավորություններ ունի: Տարածաշրջանում գործում են շուրջ 300 խոշոր և միջին ձեռնարկություններ, իսկ արտադրանքի կեսից ավելին իրացվում է միջազգային շուկայում: Կողմերը խոսեցին նաև գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, ապա բարեկամական կապերն ամրապնդելու համար ստորագրեցին արձանագրություն հետագայում հարաբերությունները խորացնելու, մի շարք ծրագրեր իրականացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: