Համայնքներ

Գյուղը բազմազգ է, բայց միասնական, բոլոր դժվարությունները միասին են հաղթահարում

29 հուլիս, 2013

  • Нравится

Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում առնվազն 5 ազգ է ապրում: 1778 բնակիչ ունեցող այս գյուղում բնակվում են ասորիներ, եզդիներ, հույներ, ռուսներ ու հայեր: Գյուղապետի տեղակալն ուրախությամբ է նշում, բոլորն էլ միմյանց հարգանքով են վերաբերվում, ազգամիջյան խտրականություն երբևէ չեն դնում, ավանդույթներն էլ հարմարեցրել ու բոլորով միասին են նշում: Բայց Վասիլյանն ավելի շատ ոչ թե ազգերի համերաշխության մասին է ցանկանում խոսել, որքան խնդիրների: Նրան գյուղամիջի շինություններն են շատ մտահոգում, ասում է մշակույթի տունն օր-օրի քանդվում է, կան ևս մի քանի շենք-շինություններ, որոնք հնարավոր է ծառայեցնել, ասենք մեծահասակների համար զբաղմունքի կենտրոնի, երիտասարդների համար ժամանցի վայրի ու տարատեսակ խմբակների ուսումնառության կենտրոնի: Բայց անհնար է, համայնքի փոքրիկ բյուջեով նույնիսկ շուրջօրյա խմելու ջուր չեն կարողանում մատակարարել, ուր մնաց թե մշակույթի տուն կամ ժամանցի կենտրոն վերակառուցեն: