Տնտեսություն

Գյուղացիները փակել են Երևան – Գյումրի միջպետական ճանապարհը, պահանջում են կարկուտի վնասի փոխհատուցում

29 հունիս, 2019

  • Нравится

Երեկ երեկոյան տեղացած կարկուտը վնասել է Արմավիրի մարզի 11 համայնքի պտուղ, բանջարեղենը: Լուկաշինցիները կրած վնասից վրդովված այսօր առավոտյան փակել էին Երևան –Գյումիրի միջպետական ճանապարհը: Պահանջում էին գյուղնախարարության ներկայացուցիչների հետ հանդիպում, վնասի չափերը արձանագրելու համար:  

Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը վստահեցնում է, որ  կարկուտից տուժել է գյուղի հողատարածքների 90 տոկոսը: Գյուղացիները մոտ 20 րոպե փակ պահեցին ճանապարհը: