Տնտեսություն

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿԱՐԿՈՒՏ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

18 մարտ, 2013

  • Нравится

Այսօր կեսգիշերից հետո Արմավիր քաղաքում և հարակից մի քանի գյուղերում, ամպերի որոտին և կայծակին զուգահեռ, սկսեց առատ կարկուտ տեղալ: Գետինը պատվեց կարկուտի սպիտակ շերտով: Կարկուտի հատիկի մեծությունից կարելի էր ենթադրել, որ գյուղատնտեսությանը ոչ մի վնաս չի պատճառվել: Սակայն առավոտյան, հատկապես ծիրանենիների տակ, կարկուտի նման գետինը պատվել էր ծիրանի բողբոջներով: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասաց, որ վնասների մասին առայժմ տեղեկատվություն չունեն, համապատասխան հանձնաժողով կկազմվի և միայն ուսումնասիրությունից հետո վնասի չափերը պարզ կլինի: