Տնտեսություն

ԳԻՆՈՒ ՎԵՐՆԻՍԱԺ ՓԱՐԱՔԱՐՈՒՄ

15 հունիս, 2013

  • Нравится

Հունիսի 15-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հավաքվել էին Հայաստանի և հատկապես Արմավիրի մարզի գինեգործության վարպետները: Փարաքարում առաջին անգամ կազմակերպվել էր գինու վերնիսաժ: Վերնիսաժին ներկայացված էին Արմավիրի մարզի, եղեգնաձորցիների, արտաշատցիների և երևանյան մի շարք գինեգործական կազմակերպությունների գինու տեսակներ: Վերնիսաժը տեղի ունեցավ «Արենի» փառատոնի հիմնադրամի, Էկոնոմիկայի նախարարության և Փարաքարի համայնքապետարանի ֆինանսավորմամբ:
Գայանե Հարությունյանի ընտանիքում գինեգործները շատ են, ովքեր հմտորեն տիրապետում են գինեգործության գաղտնիքներին: Նրանք ներկայացան Եղեգնաձորի համեղ գինու ընտրանիով:
Գինու վերնիսաժի շրջանակներում տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառք, որին ներկայացված էին մարզի մի շարք արվեստի կենտրոնների աշխատանքներ: Ներկաները նաև հնարավորություն ունեցան համտեսելու թանով պատրաստված ապուր: Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը վստահեցնում է, որ հաջողության դեպքում ծրագիրը շարունակական կլինի: