Հասարակություն

Գազի հոսակորուստը հայտնաբերելու եղանակները և դրանց հայտնաբերման դեպքում կատարվելիք գործողությունները

21 ապրիլ, 2016

  • Нравится

Խոհանոցներում բռնկված առավել բարդ հետևանքներով հրդեհների զգալի մասը առաջանում է գազի հոսակորուստների հետևանքով: Այդ պատճառով արդիական է գազի հոսակորուստների ժամանակին հայտնաբերումը և հայտնաբերման դեպքում հետագա ճիշտ գործողությունները: Գոյություն ունեն հոսակորուստների հայտնաբերման տարբեր եղանակներ: Մենք ուզում ենք անդրադառնալ այն եղանակներին որոնք հնարավոր է իրականացնել շարքային բնակիչի համար հասու միջոցներով.
1. Հոսակորուստի հայտնաբերումը տեսողության միջոցով. – օճառաջրով թրջված գազի խողովակաների վրա հոսակորուստի տեղում առաջանում են պղպջակներ.
2. Լսողության միջոցով. – ուժեղ հոսակորուստի դեպքում գազը դուրս է գալիս շչոցով:
3. Հոտառության միջոցով. – գազին բնորոշ հոտն ավելի ուժեղ է դառնում հոսակորուստի տեղի մոտ:
Չի կարելի հոսակորուստի տեղը որոնել բաց կրակի օգնությամբ.
Պետք է հիշել, եթե բնակարանում գազի հոսակորուստ է տեղի ունեցել, ապա`
Անհապաղ զգուշացրեք հարևաններին և նրանց հեռախոսով կանչեք գազի
վթարային ծառայության մասնագետներին.
– Խուսափեք ամեն տեսակի գործողություններից, որոնք կարող են բնակարանում առաջացնել կայծարձակում և օդի ջերմաստիճանի բարձրացում.
– Պատուհանները բացելու միջոցով օդափոխեք բնակարանը` այնտեղից հեռացնելով բոլոր մարդկանց: Չի կարելի ծխել, լուցկի վառել, էլեկտրական զանգի կոճակը սեղմել, հեռախոսով զանգահարել / վարդակից լարը հանեք, որ ձեզ չկարողանան զանգահարել/: Հաճախ կայծ է հայտնվում որևէ էլեկտրասարք միացնելիս / շատ հաճախ` սառնարան / և դա բավական է, որ պայթյուն առաջանա` չնայած զգուշության նպատակով ձեռնարկվող միջոցների.
– Եթե հնարավոր է, դադարեցրեք գազի մատակարարումը, դուրս եկեք բնակարանից` փակելով դուռը և գազի ծառայության մասնագետների գալուն սպասեք փողոցում.
– Հիշեք. Եթե ձեզ համար թանկ են ձեր և ձեր հարազատների կյանքը`հրաժարվեք ինքնաշեն գազասրաքերից
Ինքնաշեն գազասարքերի օգտագործումը, աղետաբեր է, պահպանեք գազից
օգտվելու անվտանգության կանոնները.
– Եթե գազը այրվում է հոսակորուստի տեղում, ապա
– անմիջապես բնակարանից հեռացրեք բոլոր մարդկանց և հարևանի տնից հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների ու հրշեջների.
– Քանի գազը այրվում է` պայթյունի վտանգ չկա, ուստի երբեք մի փորձեք մարել բոցը, որովհետև դա կհանգեցնի աղետի, գազն ու օդը միասին առաջացնում են պայթուցիկ խառնուրդ և կրակի աղբյուրի առկայության դեպքում / գերտաքացած մետաղ, այրվող ածխակտորներ, կայծեր, էլեկտրական աղեղ/ պայթյունն անխուսափելի է .
– Աշխատեք փակել գազամատակարարումը, հետևեք, որ չայրվեն կրակին մոտ գտնվող առարկաները / վարագույրներ, սրբիչներ և այլն/.
– Եթե հրածորանում / горелка / բոցը մարել է, ապա
– Մարած հրածորանը նկատելով` մի փորձեք այն նորից այրել. դա կհանգեցնի կուտակված գազի պայթման: Փակեք գազի ծորակը, բացեք պատուհանները և օդափոխեք խոհանոցը.
– Սպասեք, մինչև հրածորանը սառչի / անհրաժեշտության դեպքում այն մաքրեք սննդի ու յուղի մնացորդներից, փչեք գազի հոսքի անցքերը/ և հետո նորից վառեք գազը` նախապես փակելով պատուհանները և վերացնելով միջանցահովիկը.
– Եթե խոհանոցում շատ գազ է կուտակվել, ապա թունավորվելուց խուսափելու համար թաշկինակը ջրով թրջեք, սեղմեք ձեր դեմքին և դրա միջով շնչելով, մտեք խոհանոց ու փակեք գազի ծորակը: Եթե դա անել չի հաջողվում, անմիջապես տարահանեք աստիճանահարթակի բոլոր հարևաններին և կանչեք գազի վթարային ծառայության մասնագետներին ու հրշեջներին.
– Գազից թունավորվածներին, տուժածներին մինչև անհրաժեշտ մասնագետների ժամանումը ցույց տվեք առաջին բուժ օգնություն:
Արմավիրի ՄՀ և ՏԱ տեսչությունը հիշեցնում է ազգաբնակչությանը, որ վեր նշված դրույթների պահպանումը զգալիորեն նվազեցնում է նման դեպքերի ողբերգական հետևանքները:

ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և
տեխնիկական անվտանգության տեսչություն