Քաղաքացիական լրագրություն

Գագիկ Միրիջանյանը ստանձնեց Արմավիրի մարզպետի պաշտոնը

11 հունիս, 2018

  • Нравится

Վերջին նորանշանակ մարզպետը ստանձնեց Արմավիրի մարզի կառավարումը: Մարզպետ Գագիկ Միրիջանյանին Արմավիրի հասարակությանը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց, որ մարզպետի առաջին քայլը պետք է լինի թափանցիկ աշխատաոճ որդեգրելը:
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը վստահության համար և նշեց, որ բոլոր առաջադրանքները կյանքի կկոչվեն ժամանակին և օրենքի շրջանակներում:
Արմավիրի արդեն նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աշխատանքային հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին, հույս հայտնեց, որ անավարտ ծրագրերը բարեհաջող ավարտ կունենան:
Գագիկ Միրիջանյանը խոստացավ կարճ ժամկետում ուսումնասիրել մարզում տիրող իրավիճակը և, ըստ առաջնահերթության, լուծում տալ խնդիրներին: Ըստ Միրինջանյանի՝ արդեն տեղյակ է, որ մարզում կա ոռոգման ջրի խնդիր և գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիր: