Հասարակություն

ԲԺԻՇԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է 3 ԱՆՁԱՆՑ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ

5 փետրվար, 2013

  • Нравится

Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ սկսեց Արմավիրի բժշկական կենտրոն ՓԲԸ նախկին տնօրեն Նշան Գևորգյանի գործով դատաքննությունը: Գևորգյանը մեղադրվում է երեք անձանց մահվան մեջ: Երկու մանկահասակների գործով մեղադրվում է քրեական օրենսգրքի 130 հոդվածի երկրորդ մասով, այն է մասնագիտական օգնություն ցուցաբերելուց հրաժարվելը, որը հիվանդի մահվան պատճառ է դարձել: Երրորդ դեպքով Գևորգյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 315 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ պաշտոնական անփութության պատճառով անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ: Դատարանը մեղադրող կողմի միջնորդությամբ որոշեց Գևորգյանի դեմ ներկայացված 3 մեղադրանքը քննել առանձին դրվագներով, դատաքննությունը սկսվեց շտապ օգնության դեպքի վայր չժամանելու պատճառով մահացած Վռամ Խլղաթյանի դրվագով: