Հասարակություն

ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱՄԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱՐԿ ԿԲԱՑԻ

6 փետրվար, 2013

  • Нравится

Արմավիրցիների հետ հանդիպման էր եկել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Թեկնածուն իր 100 քայլ ծրագրից նախ առանձնացրեց 4 կարևոր խնդիր: Դրանք վերաբերում էին եկամուտների հարկման ձևին, մենաշնորհների դաշտի վերացմանը, բանկերի մոնոպոլիան կանխելուն և մարզերի խնդիրներին, մասնավորապես շահութահարկի և եկամտահարկի հավաքագրման ու համայնքային բյուջե ետ վերադարձման մեխանիզմներին:

Բագրատյանը խոսեց նաև արտադրության ծավալներից, հաշվարկ կատարեց, աշխարհում արտադրության աճն ու եկամուտների ավելացման տոկոսները համեմատեց:

Արմավիրցիները հետաքրքրվեցին, արդյո՞ք Բագրատյանը գյուղին առնչվող խնդիրները ներառել է իր ծրագրում:

«Ամեն գյուղում երկու վերամշակող հիմնարկ եմ ստեղծելու, Դուք եք լինելու փայատերերը, Դուք բերքը կմթերեք, կվերամշակեք և պատրաստի հումքը կոնյակի գործարանին կվաճառեք: Ձեզանից հետո փայատերերը ձեր գյուղացիները կլինեն», – ասաց Բագրատյանը: