Տնտեսություն

Արևային մարտկոցներ ոռոգման համար

26 հոկտեմբեր, 2017

  • Нравится

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում բնական աղբյուրների և խորքային հորերի միջոցով դուրս մղվող ջուրը պակասել է, այս մասին վերջերս իրենց անհանգստությունն արտահայտեցին Գայ համայնքի բնակիչները, միայն թե վերջիններս անհանգստացած էին խմելու, իսկ Վարդան Միրզախանյանը ոռոգման ջրի համար: Միրզախանյանը և հարևանները ստեղծել են գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն 5 հա հողատարածքում որը գտնվում է Էջմիածնի քաղաքի վարչական տարածքում: Այստեղ զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների, հացահատիկի , առվույտի մշակությամբ և անասնապահությամբ: Մինչև անցյալ տարի ոռոգումն իրականացրել ինքնահոս ոռոգման ջրերի միջոցով, սակայն պարբերաբար խնդիրներ են առաջացել, որը ստիպել է սեփականատերերին փնտրել ոռոգման այլընտրանքային տարբերակ: Փնտրտուքի ճանապարհին խորհրդակցել են մասնագետների հետո և որոշում կայացրել օգտվել ստորգետնյա ջրային պաշարից, օգտագործելով արևային մարտկոցով աշխատող պոմպերը:
Արևային էլեկտրոկայանի ստեղծման համար Եկո 99 ՀԿ-ի միջոցով տնտեսությունը դիմել է եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամին, հիմնադրամը ֆինանսավորել իսկ Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսորական կազմը կատարել է էլէկտրակայանի տեղադրման աշխատանքները: Փորձը հաջողված է համարվել և հիմա նպատակին է ծառայում, վստահեցնում է Միրզախանյանը:
Մոտ 5 քմ մակերեսով արևային մարտկոցներով աշխատող այս պոմպակայանը 4 մետր խորությունից վայրկյանում դուրս է մղում 5-7 լիտր ջուր, կապված արևի ուժգնությունից: Պոմպակայանը հնարավություն է տալիս ոռոգել մինչև 1 հա հողատարածք:
Ըստ Միրզախանյանի ջուրը իր մաքրությունով չի զիջում խմելու ջրին և կարելի է նաև օգտագործել այդ նպատակով:
Էլեկտրակայանի տեղադրման համար ծախսվել է մոտ 4հզ ԱՄՆ դոլար, մասնագետները երաշխավորել են 50 տարվա անխափան աշխատանք: Հիմա Միրզախանյանը մտածում է ևս մեկ արևային էլէկտրակայն տեղադրելու մասին, վստահ է երկուսի դեպքում տարածքը ոռոգելու խնդիր չի առաջանա, առայժմ ծախսերն ու օգտակարություն է համեմատում, եթե էլեկտրակայանը շարունակի վայրկյանում նույնչափ ջուր մղել , ապա երկրորդի տեղադրումը չի ուշացնի: Միրզախանյանի հաշվարկներով 10 տարի հետո մարտկոցները իրենց ծախսը կփակեն և կշարունակեն աշխատել շահույթով: