Արևադաշտ Համայնքներ

Արևադաշտում ոչ բոլորը կարող են գազ ունենալ

27 դեկտեմբեր, 2014

  • Нравится

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գազամատակարարման ցանցը նոր է կառուցվել, սակայն երկնագույն վառելիքից օգտվողներին կարելի է մատների վրա հաշվել: Խնդիրը կայանում է նրանում, որ գյուղը սպասարկող գազատարը կառուցվել է ապամոնտաժված հնամաշ խողովակներից և փորձարկումների ժամանակ փտած խողովակները տեղի են տալիս: Մեզ հետ զրույցում արևադաշտցի Նորիկ Դավթյանը տեղեկացրեց, որ խողովակներն ամբողջությամբ քայքայված են, շինարարները չեն հասցնում եռակցման միջոցով դրանք կարկատել: Կարկատաններն անելուց հետո անմիջապես ներկում են, որ տեսանելի չլինի խողովակների քայքայվածությունը: Մեր զրուցակիցն ավելացրեց, որ ինքը մասնագիտությամբ շինարար է և համոզված է, որ այս փթած խողովակներով երբեք գազ չեն ունենա:
Մեր բոլոր ջանքերը պարզելու, թե ո՞ր կազմակերպությունն է իրականացրել մոնտաժային աշխատանքները, ապարդյուն անցան: