Հասարակություն

ԱՐՏՅՈՄԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿՎԵՑ, ՍԱԿԱՅՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

12 մարտ, 2014

  • Нравится

Արմավիրցի, 3 երեխաների հայր Արտյոմ Սահակյանը, հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելով, 2009 թվ-ին ծառայության է անցնում Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում: 2010թ. գարնանը, մարտական հենակետերում հերթական աշխատանքը կատարելու ժամանակ, հակառակորդի դիպուկահարից ստանում է միջանցիկ հրազենային հարված, որից հետո ծառայությունը դադարեցվում է: Բարեբախտաբար հրազենային վնասվածքից հետո Արտյոմի կյանքը փրկել հաջողվում է, բայց հաշմանդամությունից խուսափել չի ստացվում: Սահակյանն իր կարգավիճակից երբեք չի ընկճվում, իսկ այժմ աշխատում է Արմավիրի հաշմանդամների շահերը պաշտպանող «Արևի շող» հասարակական կազմակերպությունում: