Համայնքներ

Արտենի համայնքի այգիները ողողվել են կարաս ձկնատեսակով

14 սեպտեմբեր, 2017

  • Нравится

Արտենիի բնակիչ Սամվել Կարապետյանը 8 հեկտար ծիրանի այգի ունի: Ծիրանի բերքից զատ, նախօրեին, այգուց մոտ 4 տոննա ձուկ է հավաքել: Հարևան, ծանոթ, բարեկամ, ում պատահի, տեղյակ է պահել. այգու տարածքը կարաս ձկնատեսակով պատված էր:
Սամվելի այգին միակը չէր: Արտենիի այգիներում այդ օրը, ով ոռոգում էր իրականացրել, ձկան պակաս չէր զգում: Արտենիի տան տանիրուհիներն այսօր բացառապես զբաղված էին ձուկ մաքրելով:
Արտենիի գյուղապետարանում դեպքի մասին մեկնաբանել ոչ ոք չցանկացավ, միայն գիտեին, որը ձուկն Ախուրյան ջրամբարից է եկել:
Մեր նկարահանող խումբը եղավ նաև Ախուրյանի ջրամբարում: Ջրամբարում ջուր չկար: Աղին գյուղի բնակիչները ջրամբարը ցամաքած առաջին անգամ էին տեսնում:
Մյասնիկյանի բնակիչները նույնպես մասնակցել են Արտենիի ձկնահավաքին: Լուրը նաև Արագած համայնք է հասել:
Ձկան առկայության վերաբերյալ կարելի է միայն ենթադրություն անել,- ասում է Արագածավանի բնակիչ Վարդգես Հովհաննիսյանը: Ըստ նրա, ջրամբարում մնացած ջուրը գերհագեցած է եղել ձկով, երբ ոռոգման նպատակով ջուրը բաց է թողնվել, ձկները ջրի հետ ներքև են իջել և լցվել ոռոգելի տարածքներ:

Դիտումներ՝ 342