Հասարակություն

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ ՀԱՐԱՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ

1 հոկտեմբեր, 2013

  • Нравится

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Արագածավանի մոտակայքում երկաթգծի սպասարկման աշխատանքներ կատարելիս Հարավ կովկասյան երկաթուղու աշխատակիցները նկատել են, որ հատուկ նշանակության ինքնագնացի արգելակները խափանվել են և թեքության պատճառով սկսում են արագություն հավաքելով ընթանալ դեպի Արտենի կայարան:
Ինքնագնացի մեքենավարի օգնականը պատմում է, որ ընթացքից ցատկելով` փորձում է անիվների տակ հատուկ արգելակող հարմարանք տեղադրել, սակայն չի հասցնում: Ինքնագնացը, արագություն հավաքելով, ընթանում է դեպի ներքև, իսկ մեքենավարի բոլոր ջանքերը` ինքնագնացը մեխանիկական միջոցով կանգնեցնելու, ձախողվում է: Տեսնելով` արագությունը գնալով ավելանում է, մեքենավար` 24 ամա Արթուր Թամազանը, ընթացքից դուրս է նետվում և ստանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այս մասին պատմում են ինքնագնացի վրա գտնվող երկու աշխատակիցները, ովքեր չցանկացան իրենց անուններն ասել, ինչպես նաև դեպքի մասին ավելի մանրամասն պատմել:
Ինքնագնացը, 2 աշխատակիցներով, չհասած Արմավիր քաղաք, կանգ է առնում:
Արթուր Թամազյանը տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, և բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ինքնագնացի մյուս երեք աշխատակիցները վնասվածքներ չեն ստացել և, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել: