Տնտեսություն

ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ «ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

26 հուլիս, 2013

  • Нравится

Վերջին շրջանում Արմավիր քաղաքի բնակիչների դժգոհությունները, կապված քաղաքի աղբահանման հետ, բազմաթիվ էին: Այս խնդրին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ավագանու նախորդ նիստերում ևս անդրադարձել էր և Բարեկարգման տնօրենին զգուշացրել քաղաքի աղբահանությունը պատշաճ կերպով կատարել: Քաղաքապետի զգուշացումներից հետո էլ ոչինչ չփոխվեց: «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Արտակ Ավագյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց: Այս մասին այսօր ավագանու հերթական նիստի ընթացքում քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հայտարարեց և խոստացավ. շուտով Արմավիր քաղաքը կլինի ամենամաքուր և բարեկարգ քաղաքներից մեկը: Բարեկարգում տնօրինության տնօրենի պաշտոնի համար 2 ամիս փորձաշրջան կանցնի Կամո Հովհաննիսյանը, իսկ մինչ այդ քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը, բացի ընդունման-հանձնման գործընթացից, կուսումնասիրի նաև քաղաքի սանիտարական վիճակը, ընկերության տեխնիկական միջոցների հնարավորությունները և մաշվածությունը: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը լրացուցիչ միջոցներ կհատկացնի քաղաքը մաքուր դարձնելու համար: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կոչ արեց նաև ավագանու անդամներին այս 10 օրերի ընթացքում կողք-կողքի կանգնել և խնդիրն արագ լուծելու համար միմյանց աջակցել: