Արմավիր Համայնքներ

Արմավիր քաղաքը 85 տարեկան է

8 հոկտեմբեր, 2016

  • Нравится

1931թ. հունիսի 26-ին հիմնադրվեց Սարդարապատ ավանը և դրվեց աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեի հիմքը:
1932թվ-ին Ղուրդուղուլի` այժմյան Արմավիր գյուղից, շրջանային խորհուրդը տեղափոխվեց Սարդարապատ:
Ավանի հիմնադրման առաջին երկու տարում կառուցվեցին և շահագործման հանձնվեցին գործադիր կոմիտեի վարչական և բնակելի շենքերը:
1935թ. հունվարի 3-ին Սարդարապատը վերանվանվեց Հոկտեմբերյան, իսկ Ղուրդուղուլին՝ Հոկտեմբերյանի շրջան:
1947թ. սեպտեմբերի 24-ին Հոկտեմբերյանը ստացավ շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ: Քաղաքը դարձավ հանրապետության ծաղկուն քաղաքներից և արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը: Անցան տասնյակ տարիներ և 1994թվ-ին քաղաքային խորհրդի նախագահությունը ստանձնեց Նորիկ Մնոյանը: Այնուհետև քաղաքային խորհուրդը լուծարվեց և որպես առաջին քաղաքապետ ընտրվեց կրկին Նորիկ Մնոյանը: Այնուհետև Արմավիրի քաղաքապետ ընտրվեց Հարություն Մխոյանը, ապա՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը: 2004թվ-ին քաղաքապետ ընտրվեց Ռուբեն Խլղաթյանը, ով պաշտոնավարում է մինչև այսօր: Ռուբեն Խլղաթյանը համոզված է՝ 12 տարիների ընթացքում քաղաքը շարունակել է պատմության մեջ իր ուղին թողնել, լուսավորվել, ասֆալտապատվել, քաղաքային զբոսայգին և օղակաձև այգիները վերանորոգվել են, բայց դեռ անելիքներ շատ կան:
Արդեն 5 տարի է քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 1-ին՝ այն միատեղելով բերքի տոնի հետ: Քաղաքի կենտրոնական հրապարակը վաղ առավոտից մարդաշատ է: Այստեղ մարզի գյուղական համայնքները լիառատ սեղաններ էին բացել և հյուրասիրություն կազմակերպել: Յուրաքանչյուր համայնք ջանացել էր ներկայացնել իր համայնքում արտադրվող բերք ու բարիքը:
Քաղաքի 85-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցում էին ՌԴ Արմավիր Շախտի քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Իգոր Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի իշխանության ներկայացուցիչները: Այս երկու քաղաքները համարվում են Արմավիրի եղբայր քաղաքներ:
85 տարվա պատմություն ունեցող Արմավիրն իր մեջ ներառում է ամենածանր, ամենադժվար, ամենահետաքրքիր ու անմոռանալի իրադարձությունները: Արմավիրի 85-ամյակի տոնակատարության պաշտոնական և մշակութային հատվածները շարունակվեցին մշակույթի տանը:

Դիտումներ՝ 1402