Մշակույթ/Սպորտ

ԱՐՄԱՎԻՐՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

6 օգոստոս, 2012

  • Нравится

25-ամյա Սևակ Շուշանյանը Հայաստանում իր տեսակի մեջ առաջին անգամ սահմանեց ռեկորդ: 1 ժամ 30 րոպեում, անցնելով 4կմ 400մ ճանապարհ, Սևակը կարողացել է քայլել ոտքի թաթով գնդակ խաղալով: Այս ռեկորդը Սևակը փորձել է ընդամենը երեք անգամ, չորրորդին արդեն ռեկորդակիր է գրանցվել: Հայաստանում այս ռեկորդի առաջին հեղինակն իր ձեռքբերումը համարում է հաջողությունների սկիզբ և խոստանում, որ կանգ չի առնելու: Հաջորդ քայլերը ևս հաղթանակով է ավարտելու մինչև դառնա աշխարհի ռեկորդակիր: