Տնտեսություն

ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 1.5 ՄԼՆ ԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵՑ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

31 մայիս, 2013

  • Нравится

Մայիսի 31-ին տեղի ունեցավ Արմավիրի ավագանու հերթական նիստը, որը վարեց քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Օրակարգում 12 հարց էր: Առաջին հարցը կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին օգնելու մասին էր: Քաղաքապետի առաջարկությամբ և ավագանու որոշմամբ Արմավիրի քաղաքային համայնքի բյուջեից 1 մլն 500 հզր դրամ հատկացվեց «Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ»-ին: Բացի այդ, քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն առաջարկեց քաղաքապետարանի աշխատակազմին ու ավագանու անդամներին հիմնադրամ գումար փոխանցել յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում: