Տնտեսություն

Արմավիրի քաղաքային զբոսայգում բացվեց աշխարհահռչակ ծանրամարտիկ Վասիլի Ալեքսեյովի կիսանդրին

11 օգոստոս, 2015

  • Нравится

Արմավիր և Շախտի եղբայր քաղաքները շարունակում են ամրապնդել իրենց բարեկամությունն ու քայլեր ձեռնարկում եղբայր քաղաքների միջև ամուր ու արդյունավետ կապ ստեղծելու ուղղությամբ: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը վստահ է՝ երկու քաղաքների եղբայրական բարեկամությունից կշահի հայ և ռուս ժողովուրդը: ՌԴ Շախտի քաղաքի պատվիրակությունն Արմավիր քաղաքում է, առիթը՝ կրկին ուրախալի: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նախաձեռնությամբ Արմավիրի քաղաքային զբոսայգում բացվեց աշխարհահռչակ ծանրամարտիկ, 20-րդ դարի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Վասիլի Ալեքսեյովի կիսանդրին: Վասիլի Ալեքսեյովի կիսանդրին ևս մեկ ապացույց է Արմավիր և Շախտի եղբայր քաղաքների ամուր կապերի, ինչպես նաև հայ և ռուս ժողովուրդների բարեկամության: Աշխարհահռչակ չեմպիոնի՝ Վասիլի Ալեքսեյովի կիսանդրու բացման արարողությանը Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն օրհնության կարգ կատարեց: