Հասարակություն

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առիթով

1 սեպտեմբեր, 2014

  • Нравится

Սիրելի դպրոցականներ, հարգարժան մանկավարժներ, ծնողներ և կրթության համակարգի նվիրյալներ:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով:
Գիտելիքը մարդկության պատմության բոլոր քառուղիներում անփոխարինելի և գերագույն արժեք է հանդիսացել եւ փոխանցվելով սերնդեսերունդ` երբեք չի կորցրել իր կարևորությունն ու կենսական նշանակությունը մարդկության պահպանման, առաջընթացի և գիտական նոր նվաճումների ու ձեռքբերումների գործում:
Մեր օրերում, առավել քան երբևէ, արդիական պահանջ է դարձել ժամանակակից գիտելիքներով զինված, համակողմանի և ներդաշնակ զարգացած սերնդի ձևավորումը:
Սիրելի աշակերտներ, դուք եք մեր վաղվա օրը, ձեր ձեռքերում է հայ ժողովրդի և մեր պետության ապագան:
Այդ է պատճառը, որ դպրոցը գտնվում է պետական մշտական հոգածության տակ, որը շարունակաբար ընդլայնում է իր ծավալները և ուղղությունները:
Ցանկանում եմ, որ Գիտելիքի օրվա տոնական տրամադրությունները մշտապես ուղեկցեն ձեզ` նպաստելով կրթության և դստիարակության գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, լիարժեք ու ամուր ընտանիքների և պետականության կայացմանը:
Կրկին շնորհավորելով բոլորիս Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ` մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի առավել արդյունավետ և հագեցած նոր ձեռքբերումներով ու հաջողություններով: