Հասարակություն

Արմավիրի մարզպետը պարգևատրեց ոստիկաններին

17 ապրիլ, 2015

  • Нравится

Ոստիկանության օրվա առթիվ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության 15 աշխատակցի ՀՀ Ոստիկանության համակարգում մասնագիտական ծառայությունը հավուր պատշաճի կատարելու և աշխատանքում բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին և ոստիկանության աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ և բարձր գնահատեց ոստիկանի դերն ու նշանակությունը երկրի անվտանգության ապահովման գործում:
ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը նույնպես շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ ոստիկանությանը մշտապես աջակցելու և ուշադրության արժանացնելու համար: Վարչության պետի խոսքով, իշխանության և ազգաբնակչության աջակցության շնորհիվ Ոստիկանության մարզային վարչությունը կարողանում է արդյունավետ պայքար իրականացնել հանցավորության դեմ և պահպանել հասարակական կարգը: