Տնտեսություն

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԵԼ Է 47 ԳՅՈՒՂ

14 մայիս, 2013

  • Нравится

Մայիսի 12-ի կարկուտը նախնական տվյալներով ոչնչացրել է Արմավիրի մարզի երեք տարածաշրջանների 47 համայնքի բերք ու բարիքը: Առայժմ վնասի չափերը հայտնի չեն: Մայիսի 12-ից համապատասխան հանձնաժողովները ճշտում են ըստ համայնքների որքա՞ն վնաս է կրել գյուղացին, գյուղատնտեսական ի՞նչ կուլտուրա է մշակել և որքա՞ն հողակտորի վրա: Երբ կավարտվեն հաշվարկները, պարզ չէ: Գյուղերում վնասի չափերը ճշտելուց հետո Արմավիրի մարզպետարանն այն կներկայացնի հանրապետական հանձնաժողովին, որտեղ էլ կորոշվի ե՞րբ և ի՞նչ փոխհատուցում կստանան կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունները: