Տնտեսություն

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԵԶՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ

18 մարտ, 2013

  • Нравится

Արդեն ավարտվել են գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքները, ծառերի ու խաղողի այգիների էտը, կապն ու առաջին բուժումը: Շուտով գյուղացիներին կբաշխվի նաև կառավարության կողմից մատչելի գնով տրամադրվող ազոտական պարարտանյութը, դիզվառելիքն ու սերմնացուն: Իրականացվել են նաև մի շարք միջոցառումներ վարարումների դեմ պայքարի և հնարավոր հեղեղումներից խուսափելու նպատակով: Մաքրվել են հեղեղատարները, բաց դրենաժային համակարգերը, միջտնտեսային ու ներքին ցանցերը, հնարավոր ամեն ինչ արվել է ոռոգման ջրի կորուստները նվազեցնելու և ոռոգման սեզոնին բավարար քանակով գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու ուղղությամբ: Այս մասին այսօր ասաց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը մարզխորհրդի նիստի ընթացքում: Վարչության պետն անդրադարձավ մի կարևոր հանգամանքի ևս՝ այն մասին, որ գյուղական համայնքներով անցնող ջրատարները բնակիչների կողմից լցվում են կենցաղային աղբով, գոմաղբով ու շինարարական թափոններով: Ոչ թե հորդոր, այլ խիստ զգուշացում էր թե գյուղապետերին, և թե բնակիչներին հրաժարվել վատ սովորույթից, այլապես խիստ պատժամիջոցներ կկիրառվի: Այվազյանն անդրադարձավ նաև մարզում անասնաբուծության զարգացմանը, վստահեցրեց, որ մարզում անասնագլխաքանակն ավելացել է նախորդ տարվա համեմատ: