Տնտեսություն

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԻ 10-14-Ը ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐ

6 մարտ, 2014

  • Нравится

ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարվել է կանանց առողջության պահպանման միամսյակ, որի ընթացքում հանրապետության լավագույն մասնագետների կողմից կանանց շրջանում կիրականացվեն անվճար մի շարք հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատություններ:
Կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում Արմավիրի մարզի բուժհաստատություններում մարտի 10-14-ը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով կիրականացվեն բաց դռների օրեր` մայրաքաղաքից ժամանած բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ:
ՀՀ Արմավիրի մարզպետարան