Տնտեսություն

Արմավիրի մարզից այս պահի դրությամբ արտահանվել է 5500 տոննա ծիրան

4 հուլիս, 2015

  • Нравится

Արմավիրի մարզում գյուղացիները ծիրանի բերքից գոհ են: Այս տարի դժգոհություններ չկան նաև ծիրանի իրացման հետ կապված: Ինչպես տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանից, այս պահի դրությամբ Արմավիրի մարզից արտահանվել է շուրջ 5500 տոննա ծիրան և արտահանման գործընթացը շարունակվում է: Ծիրանի իրացումը կատարվում է նաև տեղում: Մթերող կազմակերպությունը՝ Նոյան հյութերի գործարանը ծիրանի մեկ կգ-ը մթերում է 50, Արմավիր համայնքում գտնվող Պռոշյանի գինու, կոնյակի գործարանը՝ մեկ կգ-ը 150 դրամով: Ըստ Այվազյանի, ծիրանի բերքահավաքը Արմավիրի մարզում սկսվել է 10 օր առաջ: Այժմ ծիրանի մասսայական բերքահավաք է սկսվել մարզի բարձրադիր գոտիներում, Բաղրամյանի տարածաշրջանում: