Հասարակություն

Արմավիրի մարզը կաթվածահար է եղել

2 մայիս, 2018

  • Нравится

Երեկ խորհրդարանում վարչապետի ընտրության արդյունքները, ի թիվս հանրապետության մյուս քաղաքացիների, վրդովեցրեց Արմավիրի հասարակությանը: Վաղ առավոտից փակվեցին համայնքների հնարավոր բոլոր մուտքերը, ներառյալ՝ մարզկենտրոն և մայրաքաղաք: Այնուհետև կազմակերպվեցին համայնքային ցույցեր, որոնք երթով շարժվեցին դեպի մարզկենտրոն Արմավիր: Ավելի ուշ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Արմավիրի մարզպետարանի, քաղաքապետարանի դիմաց, ապա՝ քաղաքի կենտրոնական հրապարակում: Կարգախոսը երկուսն էր՝ «Նիկոլ վարչապետ», «ՀՀԿ հեռացիր»: Ցուցարարներին են միացել տարբեր համայնքների համայնքապետեր, դպրոցների կոլեկտիվներ, բուժհաստատություններ, «Սև հովազ» ջոկատը՝ հրամանատար Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ: