Հասարակություն

ԱՐՄԱՎԻՐԻ ՃԱՄԲԱՐԸ. ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ

8 ապրիլ, 2013

  • Нравится

«Արմավիրի Զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունում գործող Ինֆոտուն-ը Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի, Ինտերնյուս Նեթուորքի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացրեց «Արմավիրի ճամբարը. երկրորդ շնչառություն» միջոցառումը: Ծրագրի նպատակն է իրազեկել արմավիրցիներին համացանցի հնարավորությունների մասին և ծանոթացնել համացանցում ակտիվ անհատների և կազմակերպությունների ծավալած գործունեության հետ: Ծանոթանալով ծրագրին, երիտասարդները կկարողանան ճիշտ ուղղորդվել և համացանցում այսուհետ տարածել իրենց սեփական գաղափարները, որոնք հասանելի կդառնան ընթերցողներին: