Հասարակություն

Արմավիրի կամավորները շարունակում են մեկնել Արցախ

5 ապրիլ, 2016

  • Нравится

Այսօր վաղ առավոտից ԵԿՄ Արմավիրի տարածքային կենտրոնի բակ էին հավաքվում կամավորականներ, ովքեր ցանկություն էին հայտնել մեկնել Արցախ՝ կանգնելու զինվորների կողքին և մասնակցելու մարտական գործողություններին: Կամավորների առջև ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, Սև Հովազ ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը:
Արցախ մեկնող կամավորներին ողջունեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետը վստահ է, որ կամավորականների ներկայությունը մարտադաշտում կրկնակի կբարձրացնի հայ զինվորի մարտական ոգին:
Արցախ մեկնել ցանկացողները շատ էին: Հրամանատար Ռուստամ Գասպարյանը հորդորում էր տեղում մնալ ու միշտ պատրաստ լինել: Անհրաժեշտության դեպքում նրանք էլ կհամալրեն կամավորների շարքերը: