Մշակույթ/Սպորտ

ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ ԿՈՂՄԻՑ ՆՎԵՐՆԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ ՈՒ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

7 ապրիլ, 2014

  • Нравится

Հայ առաքելական սուրբ եկեղեցին հնուց ի վեր տոնել է Սուրբ ավետման մեծ տոնը: Այն հաստատուն տոն է, որն ամեն տարի տոնվում է ապրիլի 7-ին: «Ավետել» նշանակում է բարի լուր հաղորդել: Ահա մի բարի լուրի, մի մեծ իրադարձության ավետման տոնն է Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետման տոնը: Սուրբ կույս Մարիամն այս ավետիսը ստացավ, երբ 14-ամյա մի օրիորդ էր: Սուրբ Մարիամի ստացած ավետիսով կանայք վերստացան մարդկային ցեղի նախամոր՝ Եվայի մեղքի պատճառով կորցրածը: Սուրբ կույսը, պահպանելով հանդերձ կուսության իր պատիվը, մայրացավ, դարձավ Աստծո մայրը: Սուրբ Ավետմամբ պատվվեց ոչ միայն Մարիամը՝ արժանանալով Աստվածամայր կոչվելու բարձրագույն պատվին, այլև պատվվեց մայրությունն ընդհանրապես: Մայրության տոնին Արմավիրի թեմի առաջնորդ, տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի նախաձեռնությամբ թեմի աշխատակիցները՝ թեմի հոգևոր հովիվ, տեր Ստեփանոս քահանա Միրզախանյանի գլխավորությամբ այցելեցին Արմավիրի բժշկական կենտրոն: Շնորհավորելով մայրերին, քահանան օրհնության կարգ կատարեց, ապա ներկայացրեց Սուրբ կույս Մարիամի ավետման տոնը, ինչից հետո մայրերն ու բուժանձնակազմը նվերներ ստացան առաջնորդարանի կողմից: