Հասարակություն

ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՐԵՑ

2 մայիս, 2013

  • Нравится

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդարանը 4 տարի շարունակ հումանիտար օգնություն է ցուցաբերում Արմավիրի տարածաշրջանի Արմավիր, Մեծամոր և Էջմիածին քաղաքների հիվանդանոցներում: Այսօր օգնություն հատկացվեց հիվանդանոցների ծննդատան և վիրաբուժական բաժանմունքի հիվանդներին: Առաջնորդարանի կողմից հատկացվեցին հիգիենայի պարագաներ և փաթեթներ նորածին երեխաների համար: Նախորդ 3 տարիներին Արմավիրի թեմի կողմից օգնություն է հատկացվել հիվանդանոցների բոլոր բաժանմունքներում: