Արևադաշտ Համայնքներ

ԱՐԵՎԱԴԱՇՏՈՒՄ ԵՐԿՈՒ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԿԱՐ

25 մայիս, 2012

  • Нравится

Արևադաշտի միջնակարգ դպրոցում այս տարի երկու շրջանավարտ կա, երկուսն էլ Ղազարյան ու երկուսն էլ հարևան՝ Արաքս համայնքից: Սկզբում Արաքս համայնքի միջնակարգ դպրոցում են սովորել, հետո Արևադաշտի դպրոց են տեղափոխվել, Արմենը 3-րդ, իսկ Արթուրը 7-րդ դասարանից: Նրանք էլ ինչպես բոլոր շրջանավարտները այսօր դպրոցին հրաժեշտ տվեցին, բայց վերջին զանգի միջոցառում չկազմակերպեցին, միայն վերջին դաս անցկացրեցին: Շրջանավարտներն էին այդպես ցանկացել, տնօրենն էլ չէր մերժել:

Արևադաշտի դպրոցում սովորում է 44 աշակերտ, առաջատարը 7-րդ դասարանն է՝ 6 աշակերտ: 2 շրջանավարտ ունենալը այստեղ նորմալ ու արդեն ավանդական թիվ է: Լավագույն ցուցանիշը 2004թ-ինն է՝ 4 շրջանավարտ, վատագույնը կլինի 2013-ին, շրջանավարտ չի լինի: 2014-ին կրկին երկու շրջանավարտ կլինի: Աշակերտների թիվը քիչ է, որակը բարձր, վստահեցնում է Խաչատրյանը:

Աշակերտների թիվը դպրոցում չի աճում, իսկ ծիծեռնակներին արդեն հաշվել չի լինում: Տասնյակ տարիներ նրանք այստեղ են բնակվում, այս տարի էլ նոր սենյակում նոր բների հիմք են գցում: