Համայնքներ Ջանֆիդա

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ ՉԻ ՄՇԱԿՎՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

8 հուլիս, 2013

  • Нравится

Արմավիրի մարզի Արաքս համայնքը սահմանամերձ գյուղ է համարվում, հողերի 80 տոկոսից ավելին էլ, ըստ գյուղացիների, սահմանի ներսում է: Գյուղում խնդիրները շատ են, բայց անլուծելին կամ ամենից շատ անհանգստացնող հարցը գյուղացիների համար եղել և մնում է ոռոգման ջուրը: Բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել,- ասում են գյուղացիները,- բացի ոռոգման ջրից: Խնդիրը նրանում է, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով Արաքս գյուղի հողերի գերակշիռ մասն անմշակ է մնացել: