Համայնքներ

Արագածավանում նույնիսկ ճանապարհներն էին լվանում

27 սեպտեմբեր, 2013

  • Нравится

Արագածավանում խնդիրներն այնքան շատ են, որ բնակիչները դրանք թվարկելն ավելորդ են համարում: Միայն հիշում են, որ ժամանակին ավանը քաղաքից էլ գեղեցիկ էր, զարգացած, նույնիսկ ճանապարհներն էին ամեն առավոտ լվացվում ու կյանքն ավանում հետաքրքիր էր անցնում: Հիմա արագածավանցիները երազում են գազ, խմելու ջուր ու ամենակարևորը՝ աշխատանք ունենալու մասին:
Արագածավանցիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Ասում են Արագածավանի ծիրանն ու խնձորը ժամանակին մեծ պահանջարկ են ունեցել, հատուկ համ ու որակ են ապահովել, հիմա հակառակ պատկերն է, միրգը որակազրկվել, բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվելն էլ ոչ շահավետ է դարձել: Արագածավանում գյուղնշանակության հողատարածքների մի մասը ոռոգվում է պոմպակայանների միջոցով, իսկ մյուս մասը՝ ինքնահոս եղանակով: Վերջին տարբերակով ամբողջ սեզոնի ընթացքում գյուղացիները ոռոգում չեն կարողացել իրականացնել: