Պատահարներ

ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՕՓԵԼՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՅՐՎԵԼ Է

21 հունիս, 2012

  • Нравится

Հունիսի 21-ին առավոտյան ժամը 8-ի սահմաններում Արմավիր – Մեծամոր ավտոմայրուղու 3-րդ կմ-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել: Օփել Աստրա մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, որի արդյունքում Օփել Աստրան ավտոմեքենան մի քանի շրջապտույտ կատարելով հայտնվել է վթարի վայրից 30 մետր հեռավորության վրա: Իսկ բեռնատարը կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել գյուղնշանակության հողատարածքում: Ըստ ականատեսների Օփել Աստրա ավտոմեքենայից սկսել է ծուխ բարձրանալ և մեքենան բռնկվել է: