Արմավիր Համայնքներ

Ավելի շատ գյուղ է, քան քաղաք. Արմավիր քաղաքի 108 թաղամաս

2 փետրվար, 2016

  • Нравится

Խորհրդային տարիներից Արմավիր քաղաքը ժառանգեց երկու կիսակառույց բնակելի թաղամաս, որոնց պայմանական անուն դրվեց և մնաց 107 և 108: Աստիճանաբար թաղամասերը համալրվեցին բնակիչներով, իսկ խնդիրներն ավելի խորացան:
108 թաղամասում ստեղծման օրվանից չկա գազ, կոյուղի, իսկ անձրևային օրերին ճանապարհները դառնում են անանցանելի: Արմավիր քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում գործում է քաղաքային տրանսպորտը, սակայն 108 թաղամասի ճանապարհները դրա հնարավորությունը չեն տալիս:
108 թաղամասի ջրամատակարարումն իրականացնում է «Նոր Ակունք» ՓԲԸ: Խմելու ջրից բնակիչներն օգտվում են արդեն 7 տարի, շուրջօրյա ջրամատակարարում ունեն, բայց կոյուղատար չունեն:
Կոյուղագծի խնդիրը լուծելու համար բնակիչները բազմիցս դիմել են «Նոր Ակունք» ՓԲԸ, բայց հարցը լուծում չի ստացել: Ասում են կոյուղագիծ կառուցելու համար մեծ ներդրում է պահանջվում, իսկ ընկերությունն այդ ֆինանսական հնարավորությունը չունի:
Թաղամասի գազաֆիկացման ու ճանապարհների վերանորոգման մասին խոստումներ շատ են լսել 108-ի բնակիչները, հույսով սպասել, բայց հարցն այդպես էլ չի լուծվել: