Դալարիկ Համայնքներ

Ավագանին ասումա էսօր նիստ ունենք, գյուղապետին կասենք, գյուղացին սպասումա, որ տեսնի գյուղապետը ինչ որոշումա կայացրել. Դալարիկի գյուղապետ

13 մարտ, 2016

  • Нравится

ՏԻՄ օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանու անդամն իրավունք ունի`
– առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ,
– նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր,
– համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ:
Դալարիկ համայնքն ունի 4700 բնակիչ և ավագանու 9 անդամ: Դալարիկ համայնքի ղեկավարն ասում է, որ ավագանու նիստեր կայանում են 3 ամիսը մեկ անգամ, եթե արտահերթ նիստի անհրաժեշտություն չի առաջանում: Ասում է նաև, որ համայնքի բնակիչներին նախապես տեղեկացնում են նիստի օրվա և ժամի մասին:
Դալարիկի գյուղապետ Պարգև Սաղաթելյանը գիտի, որ համայնքի բնակիչները նույնպես կարող են մասնակցել ավագանու նիստերին, բայց դրա անհրաժեշտությունն իրենց գյուղում չի առաջանում: Գյուղացիներն իրենց հուզող հարցերն ուղղում են ավագանու անդամներին, հետո սպասում գյուղապետի որոշմանը: Հիշեցնենք, որ որոշում կայացնում է համայնքի ավագանին, իր կողմ, դեմ և ձեռընպահ քվեարկության արդյունքներով:
Սաղաթելյանն ասում է, որ ավագանու նիստի օրակարգում հիմնականում ընդգրկվում են գյուղի ու գյուղացիների համար առաջնահերթ լուծումներ պահանջող հարցեր: Դրանք քննարկվում են ավագանու անդամների հետ, որոշվում դրանց կարևորությունն ու առաջնահերթությունը և ըստ այդմ ներառվում օրակարգում: Հիմնականում ինչպիսի՞ հարցեր են առաջարկում ավագանու անդամները, գյուղապետը պատասխանում է՝ տարբեր: