Հասարակություն

ԱՌԱՏԱՇԵՆՑԻ ԵՐԿՎՈՐՅԱԿ ՔՈՒՅՐԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԳՐԻՊԻՑ

2 մայիս, 2013

  • Нравится

Առատաշեն գյուղի 3 ամսական երկվորյակ քույրերի հանկարծակի մահվան պատճառն արդեն հայտնի է: Դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, և ըստ եզրակացության, Մերի և Մարիամ Վարդանյանների մահվան պատճառ է հանդիսացել ոչ թե մանկական կերը, այլ երեխաների թոքերում հայտնաբերված Բ տիպի գրիպի վիրուսը: Էջմիածնի ոստիկանության քննչական բաժնի գործով քննիչ Ազատ Գրիգորյանից տեղեկացանք, որ երկվորյակ քույրերի մահվան գործով հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է: Կարճման հիմք է հանդիսացել դատաբժշկական համալիր հետազոտությունների եզրակացությունը: