Հասարակություն

Աննախադեպ պասիվ մասնակցություն, ավարտվեց քվեարկությունը

21 հոկտեմբեր, 2018

  • Нравится

Ժամը 20-ին փակվեցին Արմավիր քաղաքի թվով 16 ընտրատեղամասերի դռները: 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովանիսյանի փոխանցմամբ քվեարկության ողջ օրվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել, դիմում բողոքներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի ստացել:
Արմավիր քաղաքի համայնքի ղեկավարի քվեարկությանը մասնակցել է 9937 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր ընտրողների թվի 34,62 տոկոսը:
Ժամեր անց հայտնի կդառնա Արմավիր քաղաքի քաղաքապետի ընտրություններում ամենաշատ քվե ստացած թեկնածուի անունը: