Պատահարներ

Այրվել է 1000 տուկ խոտ

4 հուլիս, 2014

  • Нравится

Հուլիսի 3-ին ժամը 17:03-ին հրդեհ էր բռնկվել Սարդարապատ համայնքի 11 փողոցի 38 տան բակում: Այրվում էր Հասան Իվոյանի անասնագոմի տանիքում կուտակված խոտի դեզը:
Հասան Իվոյանը չգիտեր հրդեհի բռնկման պատճառը: Այդ պահին տանը ոչ ոք չէր եղել: Դեպքի վայր էր մեկնել 2 մարտական հաշվարկ Արմավիրից, մեկ մարտական հաշվարկ Բաղրամյանի հրշեջ փրկարարական ծառայությունից: Ինչպես տեղեկացանք Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի խմբի պետ Մուշեղ Պետրոսյանից, այրվել է մոտ 1000 տուկ խոտ: