«Մուայթայ բոքսինգ» մարտարվեստը ամենահին և հայտնի մարտարվեստներից մեկն է: Աշխարհում մարզիկների 65 տոկոսը հետաքրքրված է այս մարտարվեստով: Արևելյան վարպետների կողմից ստեղծված «Մուայթայ բոքսինգ» մարտարվեստն իր զարգացումն է ապրում շուրջ 3027 տարի: Հայաստանում «Մուայթայ բոքսինգ»-ի ֆեդերացիան հիմնադրվել է 2009թվ-ին: Արմավիր քաղաքում այս սպորտաձևը նույնպես տարածում ունեցավ մարզիչ Գոռ Գևորգյանի շնորհիվ, ով 2 տարի առաջ Արմավիր քաղաքում բացեց «Մուայթայ բոքսինգ»-ի մասնաճյուղը: Օրերս Արմավիրում էր «Մուայթայ բոքսինգ»-ի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանը: Նա արմավիրցի մարզիկներին բացատրեց «Մուայթայ բոքսինգ» մարտարվեստի առանձնահատկություններին: