Եղեգնուտի գյուղնշանակության հողատարածքները նահանջելով՝ իրենց տեղը զիջում են աղակալված մեռյալ անապատին: Գյուղի 1200 հեկտար հողատարածքից այսօր մշակելի է մնացել ընդամենը 300 հեկտարը: Արմենի ընտանիքն իր 3 հեկտար հողատարածքից կարողանում է մշակել 1000 քմ-ը:

Գյուղացիները  հողակտորը մշակելու համար  հարևան գյուղերից 100-ավոր ավտոմեքենա բուսական հող են տեղափոխում,  լցնում իրենց  հողակտորի վրա և ստանում  30 սմ հաստությամբ բուսական շերտ, որտեղ հնարավոր լինում մշակել բանջարեղեն:

http://alttv.tilda.ws/aghy_datarkum_e_gyughery