ՏԻՄ բարեփոխումներ

Աղավնատուն համայնքի բնակիչների ՏԻՄ աշխատանքները չի հետաքրքրում, ոռոգման ջուր են ուզում

25 դեկտեմբեր, 2017

  • Нравится

Աղավնատուն համայնքի ամենակարևոր խնդիրը հողատարածքները մշակելի դարձնելն է: 1100 հեկտար գյուղնշանակության հողատարածքներից մշակվում է ընդամենը 400 հեկտարը ոռոգման ջրի բացակայության պատճառով: Սա գյուղացիների և ՏԻՄ օրակարգային խնդիրն է: Միայն այս հարցը լուծելուց հետո կարելի է մտածել ՏԻՄ և գյուղացի համագործակցության կամ փոխվստահության մասին, իսկ մինչ այդ անտարբերություն է, գյուղացիներին ոչինչ չի հետաքրքրում, քան ապրուստի միջոց վաստակելը: Ասում են գոհ են գյուղապետարանի և ավագանու աշխատանքից, միայն թե չգիտեն՝ նիստեր ե՞րբ են կայանում, ի՞նչ հարցեր են քննարկվում և մի քիչ էլ գյուղապետարանի աշխատակազմին ու ավագանու անդամներին միմյանցից չեն տարբերում:
ՏԻՄ օրենքի բարեփոխումներին Զոհրաբյանն ասաց ծանոթ են, համայնքապետի զարգացման ծրագիրը գյուղապետարանի պատին փակցված է, ավագանու նիստերի որոշումներն էլ փակցվում է ժամանակ առ ժամանակ, միայն թե վերջին նիստից հետո չէր հիշում՝ որոշումները փակցվել էին, հետո՞ հանվել, թե՞ առայժմ չէին փակցրել:
Զոհրաբյանն ասում է օրենքի պահանջով աշխատում է Աղավնատուն համայնքի պաշտոնական կայքէջը: Այն պարբերաբար թարմացվում է, ավագանու նիստերի կայացման մասին հայտարարությունն էլ տեղադրվում է կայքում, որպեսզի և՛ ավագանին, և՛ համայնքի բնակչությունը տեղեկացված լինի այդ մասին: Հայտարարությունների բաժնում հայտարարություն չկար, ի՞նչ էր եղել, ու՞ր էին անհետացել, չկարողացան պարզել:
Աշխատակազմի քարտուղարը վստահ է՝ նոր տարում նոր մոտեցում են ցուցաբերելու, աշխատակազմին արդեն զգուշացրել է ՏԻՄ աշխատանքների թափանցիկություն ապահովելու համար հետևել օրենքի բոլոր պահանջներին: