Ակնալիճ Համայնքներ Տնտեսություն

ԱԿՆԱԼԻՃՈՒՄ 12 ԺԱՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐՎԻ

26 հունիս, 2013

  • Нравится

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում շահագործման հանձնվեց խմելու ջրի նոր խորքային հոր: 2003թվ-ից Ակնալիճ համայնքի ջրի սպասարկումը իրականացնում է «Նոր Ակունք» ընկերությունը, համայնքի կապտաժային կառույցից: Նախորդ տարի կապտաժի ջրի մակարդակը նվազել էր և համայնքը ջրամատակարարման խնդրի առաջ էր կանգնել: Ակնալիճում կառուցվեց նոր խորքային հոր, որը հնարավորություն կտա բնակիչներին 12-ժամյա խմելու ջուր մատակարարել: Խորքային հորի կառուցման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 30 մլն դրամ: