Այգեվանցի 41-ամյա Սենիկ Սերոբյանն արդեն 20 տարի է հողագործությամբ է զբաղվում, փոքրիկ հողակտորից տնտեսությունը մեծացրել և այսօր արդեն 5 հա հողամասի սեփականատեր է դարձել: Ասում է սկզբում ամեն ինչ լավ էր, բերքատվություն ապահովում էր, եկամուտներն արդարացնում, տնտեսությունը զարգանում, բայց 2010թ-ից սկսած, ինչպես Սերոբյանն է նկատում, անհաջողությունների շարք է սկսվել ու սեփականատերն այսօր պարտքերի ու վարկերի խնդրի առաջ է կանգնել. նրա տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծած ունեցվածքը վտանգված է: